Հայտնի հայազգի հումորիստ Միշա Գալուստյանի կարծիքով ուկրաինացիներին դեռևս Մայդանի ժամանակ մեջքից հարված են հասցրել: Ավելին` օրեր առաջ ինքնաթիռի կործանումն էլ արևմուտքի համար լավ պատրվակ էր եղբայրական ժողովուրդների միջև տարաձայնություն հրահրելու համար: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում:
Ըստ Միշայի` Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները կարգավորվում են այն մարդկանց կողմից, ովքեր ցանկանում են իրար դեմ լարել Ռուսաստանը և Ուկրաինան: Հումորիստի խոսքով` Ուկրաինայում ներկայումս գրեթե քաղաքացիական պատերազմ է սկսվել, որի ժամանակ արհեստականորեն հրահրվում է ատելությունը ռուսների հանդեպ: