Մեծ աղմուկ Թաթա Սիմոնյանի համերգի նախաշեմին
Տարիներ շարունակ Լոս Անջելեսում գտնվող հայկական 2 խոշորագույն հեռուստաալիքներ` USArmenian և ARTN Shant-ը միմյանց բզկտելով իրար միս են ուտում և այդ ամենը կատարվում է բազմահազար հեռուստադիտողների աչքի առաջ: Երկուսն էլ աղաղակում են, որ ամենաշատն իրենց հեռուստաալիքն են դիտում, անգամ համաշխարհային Նիելսոնի չափորոշիչների դեմոգրաֆիկ պատկերն են օրինակ բերում, թե իրենք առաջատարն են, ամենալավ հաղորդումներն ունեն և այլն և այլն: ARTN-SHANT-ն էլ մեծն բիզնեսմեն Օխլախչյանի գլխավորությամբ` ում կարգախոսն է` թուրքն էլ, որ փող տա նրան էլ ժամ կուդամ աղաղակում է, որ ամենալավ, ամենապրոֆեսիոնալ հաղորդավարներն իրենց մոտ են ու այսպես տարիներ շարունակ միմյանց վրա ցեխ են շպրտում ու շպրտում: Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, էլ գնացքի գծերի հետևում գտնվող ARTN հեռուստակայան: Տեղին է նշել, այ USarmenia, որ բազմահարկ շենք առար ինչդ փոխվեց: Լավ է USArmenia հեռուստաընկերության տնօրենների հայրիկն ու մայրիկը երբեմն խոսում են իրենց ընտանիքին պատկանող կայանի, իրենց բիզնեսի ձեռքբերումների մասին, իսկ էե Լոս Անջելեսի հայ համայնքը ինչ կարծիք ունի իրենց խայտառակ սերիալների, անորակ հաղորդումների, բազմաթիվ հին ծրագրերի կրկնությունների և վերջերս համայնքում մեծ աղմուկ հանած, հայերին վարկաբեկող Glendale Life սերիալի ցուցադրման մասին, մեղմ ասած թքած ունեն:
ARTN SHant հեռուստաընկերությունն էլ USArmenia-ի հակառակ` տարին մեկ է դուրս գալիս սարքած ուղիղ եթերով զրուցելու համայքնի հետ, պարզաբանումներ տալու և դա էլ անում է, այն ժամանակ, երբ USArmenian տարին մեկ դիվիդենտներ ձեռք բերելու միտումով հեռուստատեսությամբ խոսքերի պուշկա է շպրտում ARTN Shant-ի հասցեին:
Այսօր մի տհաճ հաղորդման ականատես եղա` դիտելով ARTN-ի երեկոյան լուրերի թողարկումը, որի բուն նյութը ոչ թե հանրությանը ներկայացվող լրատվություն էր, այլ սեփական բիզնեսի դարդը լացելու մտավախություն:
Մի քանի ամիս է, ինչ այս երկու կայաններով շաբաթը 7 օր, օրը 24 ժամ գովազդում են սեպտեմբերի 28-ին կայանալիք ARTN-Shant-ի Ժողովրդական երգիչ նախագծի և նույն օրը կայանալիք Թաթա Սիմոնյանի մենահամերգի վերաբերյալ:
Փաստորեն, մի մեծ համայնք երկու համերգ նույն օրը դիվադադար է արել կազմակերպիչներին: Այսօր ARTN-ի լուրերով չգիտեմ իրեն ինչ լրատվական մեկնաբանի տեղ դրած Արուսյակ Գևորգյանը հարցախեղդ էր արել Գլենդեյլ քաղաքի Կոզանյան մարկետի հայ հաճախորդներին` Թաթա Սիմոնյանի համերգի հետ կապված, ուղղակի խայտառակություն էր:
Հեռուստազրույցները երբեմն երբեմն միջամտում էր Արուսյակ Գևսրգյանը, ասելով` <<Չեն ամաչում Թաթայի համերգը նույն օրն են դրել, համայնքը խառնել են, պառակտել են, միթե սա չարախնդություն է, հայի նախանձ չէ, առաջինը մենք էինք դրել ժողովրդական երգիչ նախագծի համերգը, ինչու չեն թողնում համայնքի երիտասարդների մասնակից լինել այս համերգին, ովքեր կգնան Թաթայի տաբիզ երգերը լսելու և նմանատիպ այլ չարախոսություններ` հենց եթերով:
Փաստորեն, բազմահազար հեռուստադիտողներ դիտելով ARTN Shant-ի լուրերը հասկացան, որ այս լուրերի շոուն ուղղված էր նույն օրը կայանալիք երկու տարբեր համերգների կազմակերպիչների կռիվ թատրոնին` հանձինս Լևոն Թրավելի Գարբիս Թիթիզյանի և Լոս ԱնջելոսիARTN SHant-ի տնօրեն Ռոբերտ Օխլախչյանի:
Պարզից էլ պարզ է, որ ARTN-ի տնօրենտ տակ է տալիս, քանի որ մեծամասնությունը ձեռք կբերի Թաթա Սիմոնյանի համերգի տոմսերը:
Տարիներ շարունակ Լոս Անջելեսում գործող հայկական 2 խոշորագույն հեռուստաալիքների ` USArmenian և ARTN Shant-ի միջև մրցակցություն տեսանելի է նաև հեռուստադիտողներին` ոչ միայն լավ, այլև «վատ» դրսևորումներով:
Երկու հեռուստաալիքն էլ նշում են, որ ամենաշատն իրենց են դիտում, անգամ համաշխարհային Նիելսոնի չափորոշիչների դեմոգրաֆիկ պատկերն են օրինակ բերում, թե իրենք առաջատարն են, ամենանայվող հաղորդումներն ունեն, ամենալավ միջոցառումներն ու համերգներն են կազմակերպում, և այլն, և այլն...
Լոս Անջելեսում շատերը, սակայն, նշում են, որ ԱՄՆ հայ համայնքի ու հայ դատի խնդիրներին անդրադառնալու փոխարեն` այս երկու լուրջ հեռուստակայանները ավելի շատ զբաղված են միմյանց հասցեին զազրախոսելով ` ինչն արդեն անառողջ մրցակցության շարքից է:
Այսօր մի տհաճ հաղորդման ականատես եղա` դիտելով ARTN-ի երեկոյան լուրերի թողարկումը, որի բուն նյութը ոչ թե հանրությանը ներկայացվող լրատվություն էր, այլ, թերևս, սեփական բիզնեսի շահերն առաջ տանող սյուժե:
Մի քանի ամիս է, ինչ վերը նշված երկու կայաններով շաբաթը 7 օր, օրը` 24 ժամ գովազդում են սեպտեմբերի 28-ին կայանալիք ARTN-Shant-ի «Ժողովրդական երգիչ» նախագծի համերգը և նույն օրը կայանալիք Թաթա Սիմոնյանի մենահամերգը:
Հեռուստաալիքների անզիջում մրցակցությունն այնտեղ է հասել, որ, փաստորեն, մի մեծ համայնքում երկու համերգ նույն օրը դնելով, կազմակերպիչները ոչ միայն միմյանց գործին են խփում, այլ նաև` դիվադադար են անում ժողովրդին:
ARTN-ի լուրերի թողարկումով` Թաթա Սիմոնյանի համերգի հետ կապված, հարցախեղդ էին արել Գլենդելի Կոզանյան մարկետի հայ հաճախորդներին, որը ոչ այնքան հարց ու պատասխան էր, այլ լրագրողի պարտադրանք քաղաքացիներին` «Չե՞ն ամաչում Թաթայի համերգը նույն օրն են դրել, համայնքը խառնել են, պառակտել են, մի՞թե սա չարախնդություն է, հայի նախանձ չէ, առաջինը մենք էինք դրել «ժողովրդական երգիչ» նախագծի համերգը, ինչու՞ չեն թողնում համայնքի երիտասարդները մասնակից լինեն այս համերգին, ովքեր կգնան Թաթայի ռաբիզ երգերը լսելու» և նմանատիպ այլ մտքեր...
Այսպիսով` Թաթա Սիմոնյանի ու «Ժողովրդական երգիչ» նախագծի նույնօրյա համերգները «հակամարտության» առիթ են դարձել համապատասխանաբար դրանց կազմակերպիչների` «Լևոն Թրեվլի» Գարբիս Թիթիզյանի և Լոս Անջելոսի ARTN SHant-ի տնօրեն Ռոբերտ Օխլախչյանի:
Իսկ տեղի հայերի կարծիքը, որ ստիպված են հետևել այս հակամարտությանը նաև հեռուստաեթերով, հիմնականում հետևյալն է. «Հասկացանք, որ միմյանց նախանձում եք, բայց մի քիչ էլ հայ համայնքի մասին մտածեք, Հայաստանից երգիչներ են գալիս և ձեր հակամարտության պատճառով համերգները նույն օրն եք դնում` մարդկանց անտեղի ընտրողականության առջև դնելով»:
Հեղինակ` Մարգո Բաղինյան
Լոս Անջելես