Դիտեք նաև՝
Հուլիսի 22-ին Քաղաքացիական կացության ակտերի գրանցման երեւանյան գործակալություններից մեկում երգչուհի Անուշիկ Ալավերդյանն ու դաշնակահար Կարեն Մամիկոնյանն օրինականացրել են իրենց հարաբերությունները: Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների` զույգի պսակադրությունը տեղի կունենա շատ շուտով, որի ժամանակ նրանց կնքահայրը և կնքամայրը կլինեն երգչուհու քույրը` Արևիկ Ալավերդյանն ու նրա ամուսինը: Համացանցում է հայտնվել սիրահար զույգի զագսի արարողությունից որոշ հատված, որը ներկայացնում ենք: