«Նոր ալիք» միջազգային երգի մրցույթի մասնակիցներն այսօր երգել են իրենց երկրի հիթերը՝ նախորդ տարիներին մրցույթում իրենց երկիրը ներկայացրած մասնակցի հետ։ Սոնա Ռուբենյանը Մհերի հետ երգել է «Հայաստան» երգը՝ նվիրելով այն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Դերասանուհի-հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, ով մրցույթին հետևում է դահլիճում, ֆեյսբուքյան էջում գրել է. «Կիրկորովը՝ դեռ երգը չավարտված, իր գլխից բարձր՝ կանգնած, պահել էր 11 առավելագույն գնահատականը...ՀԱՅԱՍՏԱՆ երգից հետո։)) Սոնա և Մհեր` Արմենիա, Բրավոոո՜՜՜՜… մնացածը կնայեք։)) Սոսոն էլ էր հոտնկայս մեզ ծափահարում։)»