▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«A'Studio» խմբի մեներգչուհի Քեթի Թոփուրիան հարբած պարել է սեղանի վրա

Յուրմալայում անցկացվող ամենամյա «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթի շրջանակներում ռուսական էստրադայի ներկայացուցիչները հասցնում են նաև հանգստանալ և զվարճանալ:  Ինչպես դա արել են Դիմա Բիլանի և դերասան Գոշա Կուցենկոյի կազմակերպած խնջույքի ժամանակ:

Ուշագրավն այն է, որ երբ Դիմա Բիլանն իր  տեղը զիջել էր  DJ-ին,  «A'Studio» խմբի մեներգչուհի Քեթի Թոփուրիան «հասկացել» էր, որ  հատակին պարելու փոխարեն պետք է դա անել հենց սեղանի վրա, ինչը, թերևս, չէր արժանացել թիկնապահների հավանությանը: Վերջիններս խնդրել էին երգչուհուն ցած իջնել սեղանից: Սակայն ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Քեթին կարծես թե պատրաստակամ չէր հատակին զվարճանալ, ինչի պատճառով էլ թիկնապահները ստիպված են եղել նրան իջեցնել հարկադրաբար:

Առաջարկում ենք վայելել «A'Studio» խմբի «Նոր ալիքի» շրջանակներում ունեցած ելույթներից մեկը, իսկ աղմկահարույց տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին