▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր սկանդալ. Օռլանդո Բլումը նախկին կնոջ պատճառով հարվածել է Ջասթին Բիբերին

Իսպանական Իբիցայի ռեստորաններից մեկում վեճ է տեղի ունեցել դերասան Օռլանդո Բլումի և երգիչ Ջասթին Բիբերի միջև: Ըստ ասեկոսեների` վեճը ծագել է այն բանից հետո, երբ Ջասթին Բիբերը, խոսելով Օռլանդո Բլումի նախկին կնոջ՝ թոփ-մոդել Միրանդա Քերի մասին  ասել է, որ նա լավիկն էր: Այդ ձևով երգիչը կարծես թե  ցանկացել է ակնարկել, որ հայտնի մոդելի հետ ինտիմ կապ է ունեցել: Բլումն էլ, չհանդուրժելով Բիբերի պահվածքը, հարձակվել և հարվածել է նրան:

Նշենք, որ երկու հայտնիների միջև հարաբերությունները լարվել էին դեռևս 2012-ին, երբ Ջասթին Բիբերին նկատել էին Միրանդա Քերի մասնակցությամբ տեղի ունեցող նորաձևության ցուցադրություններից մեկի կուլիսներում։ Խոսակցությունների համաձայն` այդ պատմությունը մեծ ներդրում է ունեցել Օռլանդո Բլումի և Միրանդա Քերի ամուսնալուծության հարցում: Ուշագրավն այն է, որ 2013-ին տեղի ունեցած ամուսնալուծությունից հետո Բլումին նկատել են Բիբերի նախկին ընկերուհու` Սելենա Գոմեսի հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին