▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լատվիայի ներկայացուցիչն ասել է ողջ ճշմարտությունը` «Նոր Ալիք»-ի մասին

Ստաս Շուրինը, ով այս տարի «Նոր Ալիք»-ում ներկայացրել է Լատվիան` զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը,  խոսել է մրցույթի, առկա թերությունների մասին:

«Նոր Ալիքն» ունի իր տեսակետը` երաժշտության մասին և ձևաչափ, ինչը նորմալ է: Եվ բոլոր այն երաժիշտները, ովքեր մասնակցել են կամ ցանկանում են մասնակցել այդ մրցույթին, ստիպված են համակերպվել և շարժվել այդ կանոններով»,-ասել է նա:

Շուրինի խոսքով` մրցույթին ցանկացել է ներկայանալ երգերով, որոնք իրեն վստահություն էին ներշնչում, սակայն կազմակերպիչները դրանք հիթ չեն համարել.

«Փոխեցին ամենը և ուղարկեցին պայքարելու, չնայած ես ասացի, որ դրանք ինձ խորթ են,  իսկ, թե ինչով ավարտվեց ողջ պատմությունը, կարծում եմ շատերը տեսան»,-անկեղծացել է երաժիշտը:

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Յուրմալայում կայացած «Նոր ալիք» միջազգային 13-րդ մրցույթում Սոնա Ռուբենյանը զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականն ու արժանացել «Հեռուստադիտողի համակրանք» մրցանակին։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին