▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 18.09.2025 lang.iso lang.iso lang.iso

Կողմ եմ, որ նման բախումների հարցը միջազգային հետաքննական մեխանիզմներով լուծվի. Սերժ Թանկյան

 

Համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook սոցկայքի իր էջում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածությանը։
 
«Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցում տևական խաղաղության շուրջ համաձայնագիր չկա, Հայաստանն ու Ադրբեջանը ռազմական և ֆինանսական առումով կաշկանդված կլինեն և էլ ավելի կընկղմվեն քաղաքական խորը կոռուպցիոն իրավիճակներում, որոնք ծառայում են այս կամ այն գերտերության շահերին։ Մեծավմասամբ հայ բնակչությամբ Արցախը եղել է անկլավ, որն Ադրբեջանին է տրվել Ստալինի կողմից»,- գրել է Թանկյանը։
 
Երաժիշտը նշել է, որ տարիներ առաջ Հայաստան կատարած այցի ընթացքում նա եղել է նաև Արցախում և նկատել է, որ «այնտեղ ապրող մարդիկ բարի են, մեծահոգի, գթասիրտ և արժանի են խաղաղության և բարօրության»։
 
«Ես կողմ եմ նման բախումների հարցը միջազգային հետաքննական մեխանիզմներով լուծելու գաղափարին»,- գրել է Թանկյանը։

Համաշխարհային մեծության հայազգի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածությանը։ 

«Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցում տևական խաղաղության շուրջ համաձայնագիր չկա, Հայաստանն ու Ադրբեջանը ռազմական և ֆինանսական առումով կաշկանդված կլինեն և էլ ավելի կընկղմվեն քաղաքական խորը կոռուպցիոն իրավիճակներում, որոնք ծառայում են այս կամ այն գերտերության շահերին։ Մեծամասամբ հայ բնակչությամբ Արցախը եղել է անկլավ, որն Ադրբեջանին է տրվել Ստալինի կողմից»,- գրել է Թանկյանը։ 

Երաժիշտը նշել է, որ տարիներ առաջ Հայաստան կատարած այցի ընթացքում նա եղել է նաև Արցախում և նկատել է, որ «այնտեղ ապրող մարդիկ բարի են, մեծահոգի, գթասիրտ և արժանի են խաղաղության և բարօրության»։ «Ես կողմ եմ նման բախումների հարցը միջազգային հետաքննական մեխանիզմներով լուծելու գաղափարին»,- գրել է Թանկյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին