▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրեք աղջիկներ, որ կարողացաք «հարցաքացուտակ» գցել մեր «աստղիկներին»

Թույլ տվեք էս փոքր ստատուսով, բայց մեծ սրտով իմ դրականաբաց³սական կարծիքը հայտնեմ «Փոփ Արտ» հաղորդաշարի երկու գեղեցկուհիների (սա դրական կարծիքս էր) ` Անահիտ Հարությունյանի ու Սաթենիկ Խաչատրյան ջաների մասին: 
Նախ` ապրեք դուք աղջիկներ, որ կարողացաք հաղորդաշար նկարահանեք, որի մեջ «հարցաքացուտակ» եք քցում մեր «աստղիկներին»... այ տենց միշտ դուխով եղեք.... 
Ըհըն էս ողջ դրական մասն էր... 
Անցանք առաջ: 
Սաթենիկ ջան, մեռնեմ ես քո հոգուն, ինչի ես միանգամից վրա տալիս էտ մարդկանց՞՞՞ երբ դու սկսում ես հարց տալ, ինձ թվում է ձեռիդ պլանշետը հեսա գլխներին կտաս, մի բաժակ ջուր կլցնես ու մի հատ էլ ոտերին կխփես ու եթերից կհեռանաս, բայց հարցը էնա, որ դու ընդամենը թեթև հարց ես տալիս.... 
Անահիտ ջան, ցավդ տանեմ, քո հանգստությունից մի փոքր Սաթենիկին տուր ու դու կդառնաք հիասքանչ «զույգ»: 
Իրականում, ինձ թվում է Սաթենիկի հարցերի տալու ոճից, առանց այն էլ լարված «աստղները» փորձում են էլ ավելի լարվել ու դառնում են չանկեղծ, իսկ Անահիտի բարի դեմքով տվող հարցերն էլ ինձ թվում է ներվայնացնումա (Աղջիկներ նեղացեք, բայց մեկա ասելու եմ): 
Ինձ թվում է` հյուր «աստղ»-ի համար Սաթենիկի հարցից հետո անցումը Անահիտի հարցին, նույննա, որ սառը թեյ խմես, միանգամից վրայից տաք կոֆե (փորձել եմ ասեմ, որ ատամներդ սկսվումա ցավալ):
Ես դատավոր չեմ, կարող եք չկարդալ էլ իմ կարծիքը, իմ պատն է` լավ եմ արել գրել եմ: 
Վերջում խոսքս ուղղեմ աղջիկներին. «Այ աղջիկներ, մի քիչ կոնտրաստի մեջ վարեք, ու կտեսնեք ոնց եք աստղի ողջ կյանքը «մերկացնում», դեռ իրանք քաշված են խոսում ձեր հետ»:

Հ.Գ. Ֆանատներ ու ծանոթ բարեկամներ ինձ վառել չկա, ասել եմ` լավ եմ արել :

 Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին