▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էմմին` իր և Անդրեի տարաձայնության մասին

 

Այսօր Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջը հրապարակել է տեղեկատվություն, որի համաձայն` Էմմին ու Անդրեն լուրջ ընդհարում են ունեցել: Ավելին` աղբյուրը մանրամասնում էր նաև վեճի ծագման պատճառը` գրելով հետևյալը.

«Ինձ հասած տեղեկություններով Էմմին շատ էր վրդովվել է, երբ Անդրեն ասել էր. «Հեշտ է կողքից խոսել, որ դու չես ընտրողն ու խորհուրդներ տալ»: Էմմին էլ Անդրեին ասել է, որ իրեն սխալ է պահում իր հանդեպ, որից հետո Էմմիին, իհարկե, չեն «հագնստացրել» (դե հայ աղջիկ է էլի) ու շարունակությունն Անդրեի «խփեց» բացահայտ եթերում, ասելով. «Անդրեն իհարկե ասում է, որ հեշտ է խոսել, բայց ես Անդրեին վստահեցնում եմ, որ այդքան էլ հեշտ չէ»: Ես նաև գիտեմ, որ այս պահին Գարիկը չեզոք դիրք է բռնել ու չի խառնվում այդ բազարին, բայց Եգոր Գլումովն անցել է Էմմի կողմը, ասելով` «Ես Էմմի մամային շատ եմ հարգում ու իրան մենակ չեմ թողնի» »:

Asekose.am-ի թղթակիցը հնարավոր տարաձայնության մասին մանրամասներ պարզելու նպատակով կապվել էր Էմմի հետ, սակայն վերջինս տվյալ թեմայի շուրջ զրուցելու ցանկություն կարծես թե այդքան էլ չուներ.

«Ես ոչինչ չեմ տեսել և ոչ էլ ցանկանում եմ խոսել այդ մասին: Նման բան չի կարող լինել»:

Իսկ Asekose.am-ի այն դիտարկմանը, որ գուցե ներկայիս խոսակցությունները տարիների վաղեմություն ունեն, քանի որ «Եվրատեսիլ 2010»-ի հայաստանյան աղմկահարույց նախըտրական փուլի ժամանակ Անդրեն ակնհայտորեն սատարում էր Եվա Ռիվասին, ինչի վերաբերյալ  Էմմիին ժամանակին կարծիք էր հայտնել, որ Անդրեի նման պահվածքն իրենց զարմացնում էր, երգչուհին  կրկին լակոնիկ պատասխան տվեց.

«Սա արդեն վերածվում է հարցազրույցի, ես ոչինչ  չեմ տեսել և ոչ էլ կարդացել եմ, նման բան չկա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին