36-ամյա Ջեյմս Սեյֆչակը Մայքլ Ջեքսոնի ժառանգների դեմ հայց է ներկայացրել: Վերջինս փոփ արքայի մահից 5 տարի անց մեղադրում է նրան մանկապղծության մեջ: Սեյֆչակի պնդմամբ ինքն ավելի քան 20 տարի առաջ Ջեքսոնի կողմից առնվազն հարյուր անգամ սեռական բռնության է ենթարկվել: Իսկ բռնություններն էլ կատարվել են, երբ Ջեքսոնն ու Սեյֆչակը միասին նկարահանվել են Pepsi-ի գովազդում, որից հետո էլ սկսվել է նրանց «անառողջ» հարաբերությունների փուլը:
Չորս տարի շարունակ Ջեքսոնը դեռահաս տղային իր հետ «Bad» ալբոմի համերգային շրջագայություններին է տարել: Սեյֆչակը խոսքով, երբ արդեն հասունացել է, Ջեքսոնը կորցրել է նրա հանդեպ հետաքրքրությունը:
Գործով լսումները նշանակված են 2014 թվականի սեպտեմբերի 4-ին: