▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպան է եղել հայտնի հոլիվուդյան դերասան Ռոբին Ուիլյամսը

Այսօր վաղ առավոտյան հայտնի է դարձել, որ ինքնասպան է եղել հոլիվուդյան հայտնի դերասան Ռոբին Ուիլյամսը։

Ուիլյամսի դին հայտնաբերվել է Հյուսիսային Կառոլինայի նրա բնակարանում։ Նախնական տեղեկություններով՝ մահվան պատճառ դարձել է ասֆիքսիան (խեղդվելը)։ Ընտանիքը խնդրում է այս դժվարին պահին հարգանքով մոտենալ նրա մահին և անձնական կյանքին:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, իմանալով  դերասանի մահվան մասին, Twitter-ում  գրել է.

«Նա օդաչու էր, ջին, նախագահ, պրոֆեսոր, անհանգիստ Փիթեր Փեն և ամենքից՝ մի փոքր։ Նա միակն էր իր գործում»:

Ռոբին Ուիլյամսի հայտնի ֆիլմերից են «Ջումանջի», «Միսիս Դաութֆայեր», «Մոսկվան Հուդզոնի վրա»,  «Ֆլոբբեր» և այլն։ 

Ստորև  ներկայացնում ենք  տեսանյութ, որում ներառված են հատվածներ  Ռոբին Ուիլյամսի մասնակցությամբ  ֆիլմերից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին