Ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան կարծես թե որոշել է հաճելին համատեղել օգտակարի հետ: Այս պահին պարուհին իր հանգիստն է վայելում Թուրքիայում` միևնույն ժամանակ հանդես գալով նաև համերգներով:
«Ես այսօր այնքան ուրախ եմ։ Թուրքիայում երրորդ համերգից հետո ինձ հազարավոր ծաղիկներ են նվիրել, որոնք ես այնքան շատ եմ սիրում։ Հարգելիներս, հաճախ միմյանց ծաղիկներ նվիրեք»,- լուսանկարներից մեկը մակագարել է Վոլոչկովան: