▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական շոուներին մասնակցելու համար ուկրաինացիները վնասել են Անի Լորակի «աստղը»

Ուկրաինական Չերնովցի քաղաքի «փառքի ծառուղում», որտեղ տեղադրված են ուկրաինացի արտիստների աստղերը, երեկ անհայտ խմբի կողմից վնասվել է այդտեղ գտնվող 35-ամյա Անի Լորակի «աստղը»: Բացի այն վնասելուց, նրանք նաև վիրավորական արտահայտություններ են թողել դրա վրա` ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նշենք, որ նման ակցիաներ արվում են այն բանի համար, որ Լորակն ուկրաինացի ռադիկալների և նացիոնալիստների կողմից մեղադրվում է ռուսական նախագծերին մասնակցելու մեջ, ինչպես նաև այն բանի համար, որ նա շարունակում է իր գործունեությունը ծավալել Ռուսաստանում` հրաժարվելով մասնակցել այն ակցիաներին, որոնք նախատեսված են աջակցելու Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող ռազմական գործողություններին:

Հիշեցնենք, որ վերջերս էլ Անի Լորակը ելույթ ունեցավ Յուրամալայում կայանալիք «Նոր Ալիք» մրցույթում, որի շրջանակներում բեմ էր դուրս գալիս Ուկրաինայի դրոշի գույներին համապատասխան թևնոցով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին