Քիմ Քարդաշյանի եւ Քանիե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, սկսել է իր առաջին քայլերն անել մոդելային ասպարեզում:
CR Fashion Book-ում անցկացված ֆոտոշարքի ժամանակ փոքրիկ մոդելը կրել է Chanel ապրանքանիշի զգեստ եւ պայուսակ։ Համացանցում արդեն հայտնվել է ֆոտոշարքի առաջին` սև ու սպիտակ լուսանկարներից մեկը:
Լուսանկարի ձախ հատվածում գրված են ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Կառլ Լագերֆելդի խոսքերը. «Երբեք շուտ չէ հետաքրքրվել նորաձեւությամբ»։