Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան իր Instagram-ում տեղադրել է մի տեսանյութ, որում ցույց է տալիս, թե ինչպես են դույլով լի սառը ջուր լցնում նրա գլխին: Այսպես Լերան ցույց է տալիս, որ ինքն էլ շատ արտասահմանյան, ինչպես նաև ռուս արտիստների պես միացել է համաշխարհային բարեգործական հիմնադրամի կազմակերպած արշավին, որը նվիրված է գլուղեղի հիվանդությունների մասին տեղեկացվածության տարածմանը: Տեղեկացնենք, որ այս յուրահատուկ արշավը համացանցում տարածում է գտել #IceBucketChallenge հեշթագով:
Նշենք, որ տեսանյութի վերջում Կուդրյավցևան էստաֆետը փոխանցում է Նիկոլայ Բասկովին, երգչուհի Նյուշային և Ֆիլիպ Կիրկորովին: