Ինչպես տեղեկացնում են տարբեր ԶԼՄ-որ` Մրայա Քերին 6 տարվա ամուսնությունից հետո որոշել է բաժանվել իր ամուսնուց` Նիք Քեննոնից: Զույգի ամուսնալուծության պատճառը ոչ այլ ոք է, քան հայազգի Քիմ Քարդաշյանը: Այսպես, Նիքը մարտ ամսին Power 106 ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է այն հինգ աստղերի անունները, ում հետ նա սեռական հարաբերություններ է ունեցել։
«Կատակու՞մ եք։ Ես չեմ կարող պատմել իմ բոլոր նախկին ընկերուհիների մասին։ Սա Լոս Անջելեսն է, որտեղ դու քնում ես տարբեր մոդելների, երգչուհիների եւ դերասանուհիների հետ։ Ես կնշեմ միայն հինգի անուները. հարաբերություններ եմ ունեցել Քրիստինա Միլիանի, Նիկոլ Շերզինգերի, Սելիտա Իբենքսի եւ ա՜խ, Քիմ Քարդաշյան»,- հայտարարել է Նիքը։ Եվ հենց այս «ա՜խ»-ից էլ Քերին իրեն վատ է զգացել, վիրավորվել է, եւ զույգը որոշել է ամուսնալուծվել։