▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրինա Շեյքն անօրինական կերպով սթրիփ ակումբի դեմք է դարձել

Ինչպես տեղեկացնում են տարբեր ԶԼՄ-երը` մոդել Իրինա Շեյքը պատրաստվում է դատական հայց ներկայացնել նորաբաց սթրիփ ակումբներից մեկի դեմ: Բանն այն է, որ «Violet» կոչվող ակումբի կազմակերպիչները տեղադրել են այն գովազդող մի ցուցանակ, որի վրա պատկերված է Շեյքի կիսամերկ լուսանկարը:

Մոդելի ներկայացուցիչները հայտարարել են, որ Իրինան ոչ մի կապ չունի տղամարդկանց համար նախատեսված այդ ակումբի հետ և որ նրանք անտեղյակ են եղել ցուցանակի վրա պատկերված նկարից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին