Դիտեք նաև՝
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Սառը ցնցուղ» ակցիան հասավ Հայաստան, և մասնակիցների թիվն օր օրի շարունակում է ավելանալ:
Օրերս լուսանկարիչ Արթուր Վարդանյանը (Պապարացի) միացել է ֆլեշմոբին և մեկ դույլ սառը ջրով ցողվելու հրավեր արել Նազենի Հովհաննիսյանին, Ջուսին, Արտակ Վարդանյանին, Արա Կազարյանին և Մանուկ Ալեքսանյանին:
Հիշեցնենք, որ ակցիայից հրաժարվողները պետք է 100 դոլար և ավելի գումար փոխանցեն ակցիան նախաձեռնած ALS բարեգործական կազմակերպությանը, որը պայքարում է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ հիվանդության դեմ, իսկ նրանք, ովքեր մասնակցում են ֆլեշմոբին, ընդամենը 10 դոլար են պարտավոր փոխանցել:
Asekose.am-ի հետ զրույցում Ջուսն ասաց, որ չի պատրաստվում միանալ ակցիային։
«Չեմ կարծում, որ արժե մեր երկրի պես երկրում նման ակցիա կազմակերպել, քանի որ մենք Ամերիկայի պես հարուստ չենք, և վստահ եմ, որ ամերիկացիները մեր երեխաների համար երբեք նման ակցիա չէին կազմակերպի: Ես առաջարկում եմ նմանատիպ ակցիա կազմակերպել մեր` քաղցկեղով հիվանդ երեխաների համար, այդ ժամակ ես առաջիններից կլինեմ, ով կմասնակցի այդ ակցիային»:
Հեղինակ` Անահիտ Հարությունյան