▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվա Ռիվասը` «Հայաստանի Ձայնը» նախագծի 3-րդ եթերաշրջանի մարզիչ

Ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների` «Հայաստանի Ձայնը» նախագծի 3-րդ եթերաշրջանի մարզիչներից 3-ը լինելու են Եվա Ռիվասը, ով, ի դեպ, երեկ երեկոյան իր Instagram-ում տեղադրել էր լուսանկար, որտեղ նշվում էր այդ մասին,  Սոնան և Հայկոն, ովքեր արդեն իսկ փորձ ունեցել են նախկին եթերաշրջաններում որպես մարզիչ հանդես գալու:  Լուրի իսկությունը ճշտելու համար Asekose.am-ի թղթակիցը կապվեց նախագծի քասթինգ պրոդյուսեր և երաժշտական մասի պատասխանատու Ալեքսանդր Մհերյանի հետ:

Խուսափելով տալ որևէ հստակ պատասխան` Ալեքսանդր Մհերյանը նշեց, որ մինչ նախագծի պաշտոնական անոնսի եթեր հեռարձակվելը նա ոչ մի տեղեկություն հաղորդել չի կարող.

«Հայաստանի ձայնը» նախագծի անոնսը եթեր կհեռարձակվի մի քանի օրից և հենց այդ ժամանակ էլ մենք կհայտարարենք մրցույթի մանրամասները»,- ասաց նախագծի երաժշտական մասի պատասխանատուն:

Ինչ վերաբերում է Եվա Ռիվասի կողմից հրապարակած լուսանկարին, որն, ի դեպ, արդեն հեռացվել է երգչուհու Instagram-ից, Ալեքսանդր Մհերյանը կրկին անգամ հրաժարվեց պատասխանից` նշելով, որ այդ ամենի պաշտոնական հայտարարումը կլինի միայն «Արմենիա» հեռուստաընկերության եթերով:

Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում Ալեքսանդրը նշեց, որ այս եթերաշրջանում բավական անակնկալներ են սպասվում հեռուստադիտողներին: Անականկալները լինելու են թե մասնակիցների, թե մրցավարների և թե երգացանկի առումով:

Տեղեկացնենք, որ Հայաստանի ձայնը նախագծի 3-րդ եթերաշրջանը մեկնարկելու է հոկտեմբեր ամսին, իսկ նախագծի մասնակիցների հայտերի ընդունումը շարունակվելու է մինչ սեպտեմբերի 2-ը:

Անդրադառանալով նաև նախագծի երաժշտական պրոդյուսեր Իրինա Վարդանյանի` ամիսներ առաջ Asekose.am-ին տված այն տեղեկությանը, որ հոկտեմբեր ամսին նախատեսվում էր անցկացնել մանկական The Voice-ը, Ալեքսանդր Մհերյանն ասաց.

«Քանի որ նախկին երկու եթերաշրջանները բավական լավ արձագանքներ էին ունեցել, որոշվեց անցկացնել նածագծի 3-րդ եթերաշրջանը, ընդամնեը այդքանը»:

Իսկ թե արդյո՞ք առաջիկայում Հայաստանում կանցկացվի մանկական The Voice-ը, Ալեքսանդր Մհերյանը պատասխանեց, որ դեռևս կազմակերպիչների կողմից նախատեսվում է անցկացնել միայն մեծահասակների համար նախատեսված «Հայաստանի ձայնը»:

Ավելացնենք, որ ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների` նախագծի 4-րդ մարզիչը կոմպոզիտոր, երգահան Արմեն Մարտիրոսյանն է:

 

Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին