Համացանցում հայտնվել է երգիչներ Ալլա Լևոնյանի ու Արման Աղաջանյանի համատեղ աշխատանքը` «Իզուր» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը, շատերի գնահատմամբ, կարելի է համարել վերջին տարիների հայկական լավագույն տեսահոլովակը:
Ուրախ երգն ու դրա հիման վրա նկարահանված աշխույժ տեսահոլովակը, որի ռեժիսորը Վարուժան Գրիգորյանն է, նոր խոսք է հայկական շոու բիզնեսում:
Երգչուհի Ալլա Լևոնյանը նոր կերպարով է այստեղ հանդես գալիս, իսկ «Իզուր»-ի խոսքերի ու երաժշտության հեղինակը Արման Աղաջանյանն է, գործիքավորումը` Կարեն Մարգարյանի: