▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրեյ Մալախովին կարող են ազատել աշխատանքից

Հայտնի ռուս հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը կարող է ազատվել աշխատանքից: Այս մասին հայտնել է անձամբ Մալախովը Twitter-ի իր էջում:
Իր խոսքով` հեռուստահաղորդավարի իր աշխատանքից գոհ չի մնացել Շերեմետևո օդանավակայանի լրատվական բաժինը: Խոսքը վերաբերում է
 «Пусть говорят» թոք-շոուի այն թողարկմանը, որի ժամանակ հաղորդման անձնակազմն անդրադարձել է հայտնի ռուս ֆուտբոլիստ Արտյոմ Չեչիկովի մահվանը: Դժբախտ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին, երբ 24-ամյա երիտասարդն իր կնոջ հետ Բարսելոնայից մեկնել է Չելյաբինսկ: Արտյոմի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով ինքնաթիռի օդաչուները ստիպված են եղել արտակարգ վայրէջք կատարել Շերեմետևո օդանավակայանում, որտեղ, ցավոք, մարզիկի կյանքը չի հաջողվել փրկել:

Բանն այն է, որ տվյալ հաղորդման ժամանակ, որի պատճառով Անդրեյ Մալախովը կարող է հեռացվել աշխատանքից, ցուցադրվել են ֆուտբոլիստի` վերջերս կայացած հարսանեկան արարողությունից որոշ կադրեր, դժբախտ դեպքի մանրամասների մասին պատմել է անձամբ նրա կինը և ինքնաթիռի մյուս ուղևորները, ինչպես նաև դեպքի կապակցությամբ իր անձնական կարծիքն է հայտնել մի բժիշկ, ով ինքնաթիռում փորձել է ինչ-որ մի կերպ փրկել երիտասարդի կյանքը: Նաև տեղեկացնենք, որ թոք-շոուի աշխատակիցներին մինչ հաղորդումը հաջողվել է կապ հաստատել նաև Շերեմետևոյի բժշկական կետի հետ, որի աշխատակիցներից մեկի հետ ունեցած խոսակցությունը ցուցադրվել է եթերում, ինչն էլ դարձել է բազմաթիվ հեռուստադիտողների բացասկան և քննադատական վերաբերմունքի պատճառը: Թողարկման ընթացքում թոք-շոուի որոշ մասնակիցներ մեղադրել են տվյալ օդանավակայանին անլուրջ վերաբերմունքի, ինչպես նաև առաջին օգնության համար նախատեսված բժշկական սարքավորումներ չունենալու մեջ:

«Այսօր Շերեմետևո օդանավակայանի լրատվական բաժինը սպառնացել է, որ մեզ կհեռացնի աշխատանքից: Սպասում ենք»,- գրել է Մալախովն իր միկրոբլոգում:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին