▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը գաղտնի կերպով ամուսնացել են

Ինչպես հայտնում է ամերիկյան ԶԼՄ-երից մեկը` Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգը` դերասաններ Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին, անցած շաբաթ օրը ամուսնացել են: Զույգի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի Միրավալ դղյակում: Այս մասին լրատվամիջոցին հայտնել է զույգի պաշտոնական ներկայացուցիչը:

Ըստ նրա խոսքերի` Ջոլիին դեպի խորան են ուղեկցել նրանց երկու որդիները` Մեդոքսը և Պեկսը, իսկ դուստրերը` Զախարան և Վիվիենը, պսակադրւթյունից հետո իրենց մայրիկին ողողել են անթիվ ծաղիկներով: Իսկ ընտանիքի կրտսեր անդամների` Շիլոյի և Նոկսի, պարտականությունը խորանի մոտ ծնողներին ամուսնական մատանիների հանձնելն է եղել:

Հիշեցնենք, որ Ջոլին ու Փիթը ծանոթացել են տասը տարի առաջ` «Տեր և տիկին Սմիթներ» ֆիլմի նկարահանման ժամանակ: Այժմ աստղային զույգը վեց հարազատ և որդեգրված երեխաներ ունի: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին