▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթարի է ենթարկվել Դևիդ Բեքհեմը

Օրերս պապարացցիները Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում լուսանկարել են ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին և նրա երեխաներին: Լուսանկարիչներին հաջողվել է ֆիքսել նաև ֆուտբոլիստի աջ ձեռքի վիրակապը, ինչը վթարի հետևանք է։ Բանն այն է, որ Բեքհեմը վթարի է ենթարկվել իր մոտոցիկլետով, երբ փորձել է թաքնվել իրեն հետևող լուսանկարիչներից:


Ըստ որոշ աղբյուրների` դեպքը տեղի է ունեցել Սանսեթ զբոսայգում, երբ Դևիդը դուրս է եկել Shamrock Tattoo դաջվածքի սրահից։ Մոտոցիկլետը բարձրացնելու համար ֆուտբոլիստը ստիպված է եղել օգնության կանչել հարևան խանութի աշխատակիցներին, քանի որ վնասել է աջ ձեռքը։
 

 

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին