Այս հանգստյան օրերը հայտնի աստղերից մի քանիսի համար այդքան էլ բարեհաջող չեն անցել: Բանն այն է, որ հակերները հրապարակել են հայտնի հոլիվուդյան դերասանուհիներ Ջենիֆեր Լոուրենսի, Քայլի Կուոկոյի և մոդել Քեյթ Ապտոնի մերկ լուսանկարները: Հակերները հնարավորություն են տվել աղջիկների երկրպագուներին ծանոթանալ նրանց մարմնի գեղեցկությանը ողջ մանրամասնությամբ:
Առաջինը համացանցում են հայտնվել 24-ամյա դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի լուսանկարները: Պետք է նշենք, որ որոշ բլոգերներ իրենց կարծիքն են հայտնել լուսանկարների վերաբերյալ` նշելով, որ դրանք իրական չեն: Տեղեկացնենք նաև, որ դերասանուհու մենեջերն էլ իր հերթին հայտարարել է, որ դրանք ընդամենը հակերների ձեռքի «կեղտոտ» աշխատանքն է` ասելով, որ համապատասխան մարդիկ արդեն իսկ զբաղվում են նրանց գտնելու աշխատանքներով:
Ինչ վերաբերվում է Քայլի Կուոկոյին և մոդել Քեյթ Ապտոնին, նշենք, որ աղջիկները դեռևս ոչ մի մեկնաբանություն չեն տվել կատարվածի վերաբերյալ: