Երեկ երեկոյան Լոնդոնում կայացել է բրիտանական GQ ամսագրի կողմից կազմակերպված «Տարվա մարդիկ» մրցանակաբաշխությունը: Նշենք, որ երեկոյի գլխավոր անվանակարգում, որն է «Տարվա կին»-ը, հաղթող է ճանաչվել Քիմ Քարդաշյանը, ով մրցանակաբաշխությանը ներկա է եղել ամուսնու` Քանյե Ուեսթի հետ:
«Նա սոցցանցերի թագուհին է և մեր մոլորակի ամենահայտնի կանանցից մեկը»,-
այսպես է ամսագրի ներկայացուցիչներից մեկը բնութագրել Քիմին:
Տեղեկացնենք, որ «Տարվա դիզայներ» է ճանաչվել Քրիստոֆեր Բեյլին, իսկ «Սոլո արտիստ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Happy» հիթի կտարող Ֆարել Ուիլյամսը:
Ներկայացնում ենք մրցանակակիրների ամբողջական ցանկը`
Տարվա կոմիկ դերասան – Ջոն Բիշոփ
Տարվա գրող – Մայքլ Լյուիս
Տարվա մարզիկ – Լյուիս Հեմիլթոն
Տարվա դերասան – Բենեդիկտ Քամբերբետչ
Տարվա երգիչ – Ֆարել Ուիլյամս
Տարվա մարդասեր – Ռինգո Սթար
Տարվա կին – Քիմ Քարդաշյան-Ուեսթ
Տարվա մարդ-Քոլին Ֆիրթ