Ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների` այսօր լուսադեմին լույս աշխարհ է եկել Խորեն Լևոնյանի և Լիկա Մեսրոպյանի առաջնեկը` տղան: Նշենք, որ փոքրիկի անունը դեռևս չի նշվում:
Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի4-ին, կայացավ Հրաչ Քեշիշյանի «Մեր սրտի տնակը» ֆիլմի պրեմիերան, որտեղ Խորեն Լևոնյանը մարմնավորել է գլխավոր դերակատարներից մեկին` Արթուր անունով երիտասարդին:
Asekose.am-ը ևս շնորհավորում է երջանիկ զույգին` ընտանիքի համալրման կապակցությամբ: