▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է հոլիվուդյան դերասանուհի Ջոան Ռիվերզը

Երեկ` սեպտեմբերի 4-ին, Նյու Յորքում մահացել է ամերիկացի հայտնի դերասանուհի եւ հաղորդավարուհի Ջոան Ռիվերզը։

«Մեծագույն վշտով ուզում եմ հայտնել իմ մայրիկի մահվան լուրը։ Նա մահացավ իր ընտանիքի անդամներով եւ ընկերներով շրջապատված»,- հայտարարել է Ջոանի դուստրը՝ Մելիսա Ռիվերզը։

Տեղեկացնենք, որ մեկ շաբաթ առաջ դերասանուհուն տեղափոխել էին Նյու Յորքի «Մաունթ-Սինայ» հիվանդանոց այն բանից հետո, երբ նրա մոտ սրտի կանգ էր առաջացել։

Նշենք, որ բացի բազմաթիվ ֆիլմերում հանդես գալուց, Ջոան Ռիվերզը 1990թ-ին արժանացել է նաև «Էմմի» մրցանակի՝ հեռուստատեսային լավագույն շոուի համար։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին