▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր սրտի տնակը». ֆիլմ գլամուր թիթիզների համար

Երեկ պատիվ ունեցա դիտելու «Մեր սրտի տնակը» ֆիլմը, և ավարտից հետո առաջին հարցը, որ ծագեց գլխումս, կարո՞ղ է մեր երկրում իսպառ վերացել են արձակագիրներն ու սցենարիստները: Ֆիլմը կարծես նկարված լիներ հատուկ ռոմանծիկ ստատուս գրող, օդնոկլասնիկյան սիրային ստատուսներ կարդացող ու շեյր անող մինչև 22 տարեկան «գլամուռիկ» թիթիզիկների համար:

Սյուժեն կարծես կազմված լիներ տարբեր ամերիկյան էժանագին ռոմանտիկ կատակերգություններից վերցված հատվածներով, որոնք կապակցել են և ստացել են այս ֆիլմը: Ֆիլմում չկար ոչ մի ասելիք, ոչ մի նոր բան, նոր խոսք: Նայելուց քեզ թվում է, որ նախկինում մի քանի անգամ տեսել ես այս ֆիլմը: Ախր գիտեմ այնքան լավ սցենարներ կան, որ մինչև հիմա մնացել են թղթի վրա, ու դրանց կյանքի կոչելու համար այդքան էլ մեծ գումարներ պետք չեն, ինչի՞ մեր ռեժիսերները չեն օգտվում դրանցից: 

Այ դերասանական կազմի մասին ոչինչ չեմ կարող ասել, մեկը մեկից լավն էին, ուղղակի ափսոսդ է գալիս, երբ տեսնում ես նման տաղանդավոր մարդիկ ստիպված ինչ ֆիլմերում են խաղում: Երբ տեսնում եմ նման դերասաններին էժանագին անորակ սերիալներում ու ցածրորակ ֆիլմերում խաղալիս, մեր կինոարտադրությունը նմանեցնում եմ նախկին փարթամ սավաննայի, որը մի քանի դիլետանտներ ավիրեցին, դարձրեցին անապատ և սավաննայի արքաներին՝ առյուծներին այլ ելք չթողելով, բերել են և խաղացնում են իրենց կազմակերպած էժանագին կրկեսներում՝ մի կտոր մսի դիմաց:

Հարություն Մնացականյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին