Երեկ մեկնարկել է ռուսական «Голос» նախագծի երրորդ եթերաշրջանը: Ինչպես նախորդ անգամները, այնպես էլ հիմա ռուսական «Голос»-ին կրկին շարունակում են մասնակցել նաև հայկական ձայները: Երեկ նախըտրական փուլին հանդես է եկել ամերիկաբնակ հայ Վլադիմիր Ստեփանյանցը: Վերջինիս ելույթի ժամանակ գրեթե վերջին վայրկյաններին արձագանքել է միայն Լեոնիդ Ագուտինը, ում շնորհիվ էլ մեր հայրենակիցը շարունակելու է իր մասնակցությունը:
Նշենք, որ «Голос»-ում որպես մարզիչները կրկին հանդես են գալիս` Պելագեյան, Դիմա Բիլանը, Լեոնիդ Ագուտինը և Ալեքսանդր Գրադսկին: Հիշեցնենք, որ հենց վերջինիս սաններն են նախորդ երկու եթերաշրջանի հաղթողները: