▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսինե Թովմասյանը հղի է

DJ Vakcina-ն երեկ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր տեղադրել Լուսինե  Թովմասյանի հետ և այն մակագրել էր` «Ապագա և ներկա մամաներ»: Այդ  ձևով DJ Vakcina-ն կարծես թե ակնարկում էր Լուսինեի հղիության մասին:

Asekose.am-ի թղթակիցը կապվել է Լուսինե Թովմասյանի հետ, սակայն  նրա  փոխարեն հեռախոսին  պատասխանել է  քույրը` Իրինա Թովմասյանը: Վերջինս հաստատեց  քրոջ  հղիության  մասին լուրը: Իսկ այն հարցին` արդյո՞ք ապագա  երեխայի սեռը հայտնի՞ է, թե՞ ոչ,  Իրինան ասաց, որ  ցանկության  դեպքում Լուսինեն կարող էր իմանալ սեռը, սակայն այդ քայլին չի դիմել:

Հիշեցնենք, որ այս պահին երրորդ անգամ  մայրանալ է պատրաստվում նաև Իրինա Թովմասյանը: Այս կապակցությամբ  Asekose.am-ը շնորհավորում է Իրինա և Լուսինե Թովմասյաններին և բարի  ազատում  մաղթում, իսկ մինչ այդ  ստորև առաջարկում ենք վերհիշել Asekose.amՓոփ Արտ հաղորդումը, որի հյուրն էր Լուսինե Թովմասյանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին