▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չէ-չէ. սեր, կորուստ և թախիծ Լայանայի և Արմեն Մովսիսյանի կողմից

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Երգչուհի Լայանան հանդես է եկել զուգերգով սկսնակ երգիչ Արմեն Մովսիսյանի  հետ: Վերջիններս օրեր առաջ իրենց համատեղ «Չէ-չէ» երգի հիման վրա նկարահանել են տեսահոլովակ:

Asekose.am-ի թղթակիցը կապվել է Լայանայի հետ` նոր համագործակցության և նկարահանման ընթացքի մանրամասներն իմանալու նպատակով: Երգչուհու խոսքով` զուգերգով հանդես գալու առաջարկը եղել է Արմեն Մովսիսյանի կողմից, ինչին էլ Լայանան սիրով տվել է իր համաձայնությունը:

Մեր այն դիտարկմանը` արդյո՞ք  համակարծիք չէ, որ նոր զուգերգն ինչ-որ առումով Արմենի համար ճանապարհ հարթելու միջոց է, Լայանան պատասխանեց.

«Եթե կարողանամ  ճանապարհ  հարթել (եթե կարելի է այդպես ասել) և օգտակար լինել Արմենին, միայն ուրախ կլինեմ, որովհետև բոլորիս  միշտ  այդ տեսակյունից որևէ մեկը պետք է: Անձամբ ես պատրաստ եմ հիմա  նոր զուգերգ  կատարել ավելի հայտնի մեկի հետ, որևէ վատ բան այդ առումով  չեմ տեսնում»:

Խոսելով բուն երգից` Լայանան ասաց, որ «Չէ-չէ»-ն  քնարական, սիրային երգ է.

«Նոր երգում  կա զուգերգներին հատուկ սեր, կորուստ, թախիծ, այսինքն` ինչպես միշտ (ժպտում է): Երգը հոգեհարազատ է, որովհետև երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, խոսքերի հեղինակն Անահիտ Մխիթարյանն է:  Տեսահոլովակի ռեժիսորի դերում հանդես է եկել Արտյոմ Հակոբյանը. ի դեպ` վերջինիս հետ առաջին անգամ եմ համագործակցում, բայց մեծ սիրով կրկին կաշխատեմ, ինչպես նաև նշեմ, որ  տեսահոլովակի օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է, իսկ ոճաբանը` Արայիկ Գաբաջյանը»: 

Լայանան նաև խոստովանեց, որ ի տարբերություն նախորդ անգամների`  այս  անգամ տեղյակ չէ տեսահոլովակի  սցենարական զարգացումներին, քանի որ  հերոսների դերում հանդես են եկել դերասաններ, և սյուժեն իր համար էլ է անակնկալ լինելու:

Նշենք, որ թեև Լայանան  դժվարացավ  հստակ նշել պրեմիերայի օրը, սակայն  ասաց, որ  տեսահոլովակի մոնտաժային աշխատանքներն արդեն սկսված են և այն իրեն երկար սպասեցնել չի տա:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին