▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով փող ունեցավ` երաժշտական հեռուստանագծերից հետո կմնա, ով չէ, ուրեմն` հաջող բեմ...

Ախր ոնց կարելի ա չխոսել էս մասին:

Հայաստանում բոլոր երաժշտական նախագծերը («Սուպերսթար», «Համազգային Աստղ», «Հայաստանի Ձայնը», «Իքս ֆակտոր» և այլն) ոչ մեկը իր նպատակին չծառայեց: Այսինքն հասկանանք նպատակը ո՞րն ա էս նախագծերի:

Ես երաժշտական նախագծերը նամանացնում եմ համալսարաններին՝ ավարտելուց հետո ոչ բոլորն են իրենց մասնագիտությամբ աշխատում:

Այս նախագծերի նպատակը նոր անուններ բացահայտելն է, այսինքն բոլոր մասնակիցներից ընտրել լավագույնին, այսինքն հաղթողին և դարձնել հանրային կերպար և այսպես ասված աստղ (տենց էլ չտեսանք մի հատ աստղ):
Բայց ահա տեսեք ինչ ա կատարվում: Մասնակիցները հաղթում են sms-ներով (էս առանձին թեմայա, ասենք ինչ sms էլի), բայց նախագիծը ավարտվելուց հետո շատ ժամանակ էտ հաղթողի կարճ կարիերան էլ ա ավարտվում: Օրինակները բազամազան են: Համազգային Աստղ նախագծւոմ հաղթեց Արթուր the best-ը բայց էսօր Apeh jan խմբին ու աբարանցի Ջոնիին ավելի շատ ենք տենում քան Արթուրին: Հայ սուպերսթարի 2 եթերաշրջանի հաղթող Լուսիին, որին ես ամենաշատն էի սիրում (համ տեսքով էր համ էլ լավ էր երգում), տենց էլ մինչև էսօր չտեսանք: 3րդ եթերաշրջանի Աննային ավելի քիչ ենք տեսնում քան ենթադրենք Լիլիթ Հովհաննիսյանին ով կեսերից դուրս էր մնացել:

Այսինքն ինչ հետևություն ենք անում: Նախագծերը օդ են, փուչիկ: Ով փող ունեցավ հետո կմնա, ով չէ, ուրեմն հաջող բեմ: Այնինչ նախագծի, այսպես ասված ժյուրիներն ու պրոդյուսերները պետք է աշխատեն նրանց հետ, դարձնեն հանրային կերպար, ոչ թե թքած ունենան էտ ամենի վրա:
Պռոստը մեր հայ շոու բիզը ամեն ինչ սիրում ա կրկնօրինակի, բայց ասենք գոնե մինչև վերջ կրկնօրինակի էլի, իրա բոլոր դրական հետևանքներով...

 

Անհայտ Բաժանորդ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին