▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրա մեջ խոսում էր Արամ Խաչատրյանի ոգին. Սերգեյը ելույթ է ունեցել Վիեննայի Ֆիլհարմոնիկի հետ

Երկու օր առաջ տեղի է ունեցել տաղանդավոր ջութակահար  Սերգեյ Խաչատրյանի համերգը Վիեննայի Ֆիլհարմոնիկի հետ` Գուստավո Դուդամելի ղեկավարությամբ: 

Համերգի կազմակերպիչ` Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանն, այս առիթով, ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

« Երբ կազմակերպել էի Սերգեյի առաջին համերգը Բրատիսլսվայում,նա դեռ չէր նվագել ոչ Վիենայում,ոչ Պրահայում և ոչ էլ Բուդապեշտում. ընդհամենը 24 տարեկան էր,բայց բավականին հայտնի:Համերգային դահլիճի 2 շարքի տոմսերը մտադիր է գնել իմ հյուրերի համար և ամիսուկես առաջ զանգահարեցի դրամարկղ. պատասխանեցին,որ 4-5 տոմս է մնացել միայն...Զարմացա և ստիպված բավարարվեցի ֆիլհարմոնիայի գլխ.տնօրենից իր օթյակը և կառավարական օթյակը ստանալով...Համերգի ժամանակ պատի տակ մոտ երկու հարյուր երիտասարդ էր կանգնած(կանգնելու տոմսեր էին վաճառել`ստիպված)...:

Սերգեյը կատարեց Խաչատրյան կոնցերտը,որը ասես իր համար գրված լինի,սակայն առաջին մասի սկզբում սկսվեց կոնֆլիկտ նրա և դիրիժորի միջև(Լյուքսեմբուրգի սիմֆոնիկի գլխ.դիրիժորն էր,որն անհարկի ամբիցիաներ ուներ):Նվագախումբը կարճ տատանվելուց հետո անցավ Սերգեյի կողմը և նվագակցեց Մեծ Վարպետին (ասեմ,որ դիրիժյորը համերգի երկրորդ մասում վրեժը լուծեց նվագախմբից. Բրամս սիմֆոնիայի առաջին ֆրազան կատարելուց հետո դադարացրեց նվագն ու պահանջեց կրկնել այն,ինչպես փորձերին են անում)...:Ընդմիջմանը Սերգեյի մոտ հերթ էր շնորհավորելու համար և ինձ դիմեց դիրիժյորի կինը`հայտնի սլովակ երաժշտական քննադատ,որի հետ ճապոնիայի դեսպանն էր և շատ ագրեսիվ բարձրաձայն հարցով դիմեց ինձ. Բա ասում էիք երիտասսրդ ջութակահար է նվագելու? Շատ զարմացած ուզում էի ասել,բա էլ երիտասարդը որն է,եթե...Նա շարունակեց. Ոչ,բեմին ես տեսա տարեց ծերունի,ձեր երեքհազարմյա ժողովրդի մշակույթի նման զառամյալ, իմաստուն և հզոր. նրա մեջ խոսում էր Արամ Խաչատրյանի ոգին...Դեսպանը ևս հաստատեց,որ դահլիճում անկասկած թևածում էր Արամ Խաչատրյանի ոգին...և այն երևում էր մարդկանց...:
Մինչ այսօր այս գնահատականը համարում եմ շատ անկեղծ ու բնորոշ Մեծ Վարպետի նվագին,չնայած նա դեռ իր 30 -ը չի բոլորել...
»:

 

Լուսանկարը` Սերգեյ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին