▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեդի Գագան Աթենքի օդանավակայանում է հայտնվել մերկ վիճակում

28-ամյա Լեդի Գագան օրերս Աթենքի օդանավակայանում հանրությանն է ներկայացել կիսամերկ վիճակում` հայտնվելով ջրահարսի կերպարով: Երգչուհին իր մերկ կրծքերը փորձել է ծածկել երկու ոսկեգույն խխունջներով, իսկ տաբատը փոխարինել է թափանցիկ կարճ կտորով: Նշենք նաև, որ Գագային կարծես թե մտահոգել է իր անվան շուրջ պտտվող խոսակցութունները, որոնք վերաբերում են իր գիրությանը,  քանի որ նոր լուսանկարներում, որտեղ նա համեմատաբար նիհար է երևում, նա ցույց է տալիս, որ ամեն ինչ դեռ կորած չէ:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Սիդնեյում կայացած իր մենահամերգի ժամանակ Լեդի Գագան արժանացել էր իր երկրպագուների քննադատություններին` գիրանալու և թափթփված տեսք ունենալու համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին