Քիմ Քարդաշյանի քույրերից Քենդալ Ջենները հավատում է, որ կկարողանա ստեղծել հաջող մոդելային կարիերա այն բանից հետո, երբ նրան դադարեն ասոցացնել հայտնի Քարդաշյան ընտանիքի հետ: Նա նույնիսկ հանուն իր կարիերայի կարծես թե ցանկություն ունի կապերը խզել ընտանիքի անդամների հետ: Իր վերջին հարցազրույցներից մեկում 18-ամյա մոդելը հայտարարել է, որ չի ցանկանում, որպեսզի իր հայտնի քույրիկը, այս դեպքում խոսքը Քիմ Քարդաշյանի մասին է, ներկա գտնվի իր ցուցադրություններին.
«Քիմը հրավիրված է եղել գրեթե բոլոր այն ցուցադրություններին, որտեղ ես մասնակցություն եմ ունեցել: Դրանցից մեկի ժամանակ նա զանգահարեց ինձ և ասաց` արդյո ՞ք ես ցանկանում եմ, որ նա ներկա լինի իմ ցուցադրությանը և ես նրան պատասխանեցի, որ ոչ»,- անկեղծացել է Քենդալը:
Քենդալը ասել է նաև, որ կարծում է` Քիմ Քարդաշյանի և նրա ամբողջ ընտանիքի ոչ այդքան լավ հեղինակությունը կարող է վերջ դնել իր մոդելային գործունեությանը:
«Ես ցանկություն ունեմ հայտնվել բարձր նորաձևության ոլորտում և ցանկանում եմ, որպեսզի ինձ բոլորը լուրջ ընդունեն»,- եզրափակել է իր խոսքը երիտասարդ մոդելը: