Ուկրաինացի սկանդալային լրագրող Վիտալի Սերդյուկը, ում «զոհը» եղել են Բրեդ Փիթը, Լեոնարդո Դի Կապրիոն և հոլիվուդյան այլ աստղեր, այս անգամ հարձակվել է իրապատում շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի վրա, գրում է Комсомольская Правда-ն։
Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ ժամանել է Փարիզ՝ Բարձր նորաձևության շաբաթվան ներկա գտնվելու։ Նրանք ժամանել են Balmain ընկերության ցուցադրությանը, որին պետք է մասնակցի Քիմի քույրը։
Սեդյուկը սպասել է նրանց ամբոխի մեջ։ Երբ Քարդաշյանը դուրս է եկել մեքենայից, Սեդյուկը մոտեցել է նրան, քաշել մազերից և փորձել գցել հատակին։ Աստղերի թիկնապահներն արագ արձագանքել են, բռնել Քիմին և «փրկել» հետագա հարձակումներից։
Ինչպես հայտնում են եվրոպական պարբերականները, Սեդյուկը դեռևս չի ձերբակալվել։
«Հուսով ե
Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ ժամանել է Փարիզ, որտեղ պետք է ներկա գտնվեր Բարձր նորաձևության շաբաթվան: Սակայն նախքան ցուցադրության սկսվելը Քիմին «անակնկալ» էր սպասվում ուկրաինացի լրագրող Վիտալի Սերդյուկի կողմից:
Վերջինս, ով հայտնի է իր սկանդալային պահվածքով և հանրահայտ մարդկանց վրա հարձակումներով, այս անգամ որպես զոհ ընտրել էր հենց Քիմին: Երբ Քարդաշյանը դուրս է եկել մեքենայից, Սեդյուկը մոտեցել է նրան, քաշել մազերից, ապա փորձել գցել հատակին։ Թիկնապահների զգոնության շնորհիվ Քիմին փրկել են լրագրողից, սակայն ուշագրավն այն է, որ վերջինս հետագայում ասել է, որ ուրախ է, որ Քիմը չի տուժել, քանի որ Քիմն իսկական աստվածուհի է: