▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հ2-ի Glendale Life Show-ն նպաստում է երեխաների արժեհամակարգի խեղմանը և մեծահասակների դեգրադացմանը

Հարգելի´ պարոն /տիկին նախարար/վարչապետ/նախագահ,

 

«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնությունը Ձեզ է դիմում` նկատի ունենալով Հանրային Հ2 հեռուստաընկերության կողմից ցուցադրվող Glendale Life Show հեռուստահաղորդման ահավոր վտանգավոր լինելու  և մատաղ սերնդի դաստիարակության վրա բացասաբար անդրադառնալու խնդիրը: Եթե չեք դիտել այդ հաղորդումը, ապա խնդրում ենք դիտել մի փոքր հատված, և կհամոզվեք:

Մեր կողմից նշված հաղորդումը հեռարձակվում է ժամը  22:00-ին: Բացի այդ,  օրվա ընթացքում անընդունելի անոնսներ են ցուցադրում: Սա վտանգավոր է  ոչ միայն երեխաների ու երիտասարդների արժեհամակարգի խեղման համար, այլև մեծահասակների դեգրադացման համար նույնպես: Հեռուստաընկերություններով  եթեր տրվող  հաղորդումները պիտի կրթող, դաստիարակող, համամարդկային և ազգային  բարձրագույն արժեհամակարգ ձևավորելու նշանակություն ունենան, ոչ թե բարոյալքեն հասարակությունը:

Մենք կարծում ենք, որ նման հաղորդումները ոչ միայն պիտի արգելվեն, այլև դրանք եթեր հեռարձակողներին պիտի ենթարկել հասարակական և քրեական պատասխանատվության:

Ուստի, ելնելով վերոնշյալից` պահանջում ենք անհապաղ օրենք ընդունել և արգելել նման տեսագրությունների ցուցադրումը բոլոր հեռուստաալիքներով: Հուսով ենք` Դուք հասկանում եք նման երևույթների կարևորությունն ու լրջությունը, քանի որ ձեր երեխաները նույնպես ապահովագրված չեն նման բաներ դիտելուց:

«Հեռուստաեթերի մաքրման պահանջ » նախաձեռնություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին