Վալերիա-Անաստասիա Վոլոչկովա պատերազմը շարունակվում է: Իր վերջին հարցազրույցներից մեկում աղմկահարույց Վոլոչկովան ասել է, որ Վալերիայի ամուսին Իոսիֆ Պրիգոժինը տղամարդ չէ: Ինչին ի պատասխան էլ զայրացած Պրիգոժինն ասել է հետևյալը.
«Շփվել նրա հետ` նշանակում է չհարգել ինքն իրեն: Ինչ վերաբերում է այն փաստին, թե տղամարդ եմ ես, թե ոչ, այդ մասին փաստում է իմ վեց երեխաների առկայությունը: Իմ տղամարդն իմ ոտքերի արանքում է:
Վոլոչկովայի կյանքում տղամարդ չկա, որը կցանկանար նրան ձեռքերի վրա պահել և մի ողջ կյանք ապրել նրա հետ մինչ խոր ծերություն: Դուք երբևէ տեսե՞լ եք մի կիրթ անձնավորության, որն ունենա այդքան մեծ քանակությամբ անպարկեշտ լուսանկարներ` ամենուրեք շպագատ իջած դիրքով: Նա ինձ որպես կին առհասարակ չի հետաքրքրում: Եղել է մի իրավիճակ: Ժամանակին ես չեմ բավարարել նրա պահանջները նրա իսկ ցանկությունների առումով, քանի որ ես ամուսնացած եմ: Վոլոչկովան, նույնիսկ ամուսնական կապերի մեջ գտնվելով Վդովինի հետ, պատրաստ էր ինձ գայթակղել: Այո, ես հրաժարվեցի նրա հետ անկողին մտնել, ինչը արեցին նաև իմ ընկերները, որոնց նա նման առաջարկություն էր արել: Դա տեղի էր ունեցել բոքսի ժամանակ, ես դրա ականատեսն էի: Եվ ընդհանրապես, ի՞նչ տղամարդկային արարքների մասին է նա խոսում:
Ես չեմ շփվում էժանագին մարդկանց հետ: Նա միայն մեկ բան գիտի` ինքն իրեն վաճառել: Նա նման է վայր ընկած օդաչուի: Ես ունեմ միայն մեկ հարց. Վոլոչկովա, ի՞նչ ես ուզում ինձնից: Տղամարդ եմ ես, թե ոչ, քո ի՞նչ գործն է, գրողը տանի: Փոխարենը հարցերդ լուծիր քո գլխի հետ: Վոլոչկովան ինքն է ոտքերը ձգած նստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, մինչդեռ խոսում է «քաղաքական մարմնավաճառների մասին»:
Վալերիայի երեխաները համարյա թե ժողովրդական արտիստներ են դարձել, իսկ նա` առավել ևս: Վալերիան շատ ինտելիգենտ կին է և Վոլոչկովային անգամ չի էլ նկատում: Իսկ Վոլոչկովան անընդմեջ ջրի երես է դուրս գալիս, կարծես կղանքը սառցաճեղքում: Թո՛ղ այցելի բժշկին: Ավելի լավ է նույնասեռական լինել, քան անկողին մտնել Վոլոչկովայի հետ: Նույնիսկ եթե ես ամուսնացած չլինեի Վալերիայի նման թագուհու հետ, ես ինքս ինձ չէի հարգի, եթե դիպչեի Վոլոչկովայի նման կնոջը: Նա միայն սկավառակի նետմամբ պետք է զբաղվի: Նա կարող է միայն տրակտորիստների միջի գեղեցկուհին լինել, իսկ ինձ համար նա ընդհանրապես գեղեցիկ չէ: Նա ձգել է իր ոտքերն ու ցուցադրում է բարեմասնությունները, որոնք ինձ մոտ նողկանք են առաջացնում: Աստված չանի ես նրան երբևէ մերկ տեսնեմ»: