Ադրբեջանցիներին նյարդայնացնում է փաստը, որ Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված Comedy Club-ի հայ տղաները վայելում եմ Ռուսաստանի ու նախկին ԱՊՀ երկրների հարյուր միլիոնավոր հեռուստադիտողների սերն ու համակրանքը:
Սա պարզ է դառնում haqqin.az-ի հոդվածից, որի նեղսրտած հեղինակը «մռմռում» է, որ Comedy Club-ի տղաները «գրավել» են ռուսական ТНТ-ն, որի «բոլոր հաղորդումներում ու ֆիլմերում ներկայացված է հայկական թեմատիկան»:
Ըստ haqqin.az-ի, ТНТ-ով է հեռարձակվում հայերի կողից ստեղծված Comedy Club և Camedy Woman հումորային ծրագրերը, որոնց գրեթե բոլոր թողարկումներում հնչում է «Հայաստան», «հայ», «Երևան» բառերը և բոլորին փորձում են հայերեն սովորեցնել:
Ադրբեջանցիներին հանգիստ չի տալիս նաև «Универ» երիտասարդական սերիալ, որի պրոդյուսերը նույնպես «Comedi Club»-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանն է, իսկ սերիալի գլխավոր կերպարի` Մայքլի դերում Արթուր Միքայելյանն է, ով ողջ սցենարի ընթացքում հիշեցնում է իր հայկական ծագման մասին, հերիք չէ, որ նա ու իր ընկերները հնչեցնում են հայերեն խոսք, երբ ռուս գեղեցկուհի Ալլան, Մայքլի ընկերուհին դառնալուց հետո, սկսում է հայերեն սովորել:
Ի դեպ, «Реальные пацаны» սերիալում ևս ներգրավված են հայազգի դերասաններ», ինչը ևս նյարդայնացնում է բաքվեցի «пацан»-ններին, որոնք հայտնի է, որ որևէ երկրում հաջողության չեն հասել:
Իսկ այսօր, ТНТ-ի ադրբեջանցի հեռուստադիտղները, որոնք շատ են , թե Ռուսաստանում, թե հենց Ադրբեջանում` ամեն օր հետևում են ռուսական հեռուստատեսության ազգությամբ հայ աստղերին, որոնք մեծ ժողովրդականություն ու սեր են վայելում ոչ միայն հայերի, այլ նաև ռուսների ու այլազգի հեռուստադիտողների շրջանում:
Ռուսական մեդիադաշտում ու շոու բիզնեսում իրենց ուժերով հաջողությունների հասած ու բարձունքներ գրաված հայ տղաների նկատմամբ ադրբեջանցիների «խանդ»-ի ու նախանձի դրսևորումները, որոնք, վստահ ենք, որ մերոնց նորանոր հաջողություններին զուգահեռ, շարունակվելու են, նաև այսպես կարելի է ձևակերպել` հումորով. «Սաղ դարդերս քիչ էին, հարևանս էլ մեքենա է առել ...»: