▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրիշ մտքով մի նայեք, այդ նոր դերասանուհին ես եմ... Հայկ Մարության

Արդեն տեղեկացրել ենք, որ «ԱլաԲալաՆիցա»-ի ստեղծողների կողմից նկարահանվել է և շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի նոր  և որակյալ կինոկատակերգություն` «Սուպեր Մամա». ֆիլմում խաղում են սիրված ու հայտնի դերասաններ, այդ թվում` Հայկ Մարությանն ու Գարիկ Պապոյանը: Հայկ Մարությանը` նույն ինքը` Կարգին Հայկոն ֆեյսբուքյան էջում գրել է 2 ամենահաճախ տրվող հարցերի մասին, որոնք տրվում են  «Սուպեր Մամա» ֆիլմի հետ կապված: 

«Քանի որ ինձ անընդհատ նույն երկու հարցն են տալիս մեր նոր ֆիլմի հետ կապված, որոշեցի պատասխանեմ գրառման տեսքով.
1. Ո՞ր կինոթատրոններում է ցուցադրվելու «Սուպեր Մամա» կինոկատակերգուտյունը։ Ցուցադրվելու է Հոկտեմբերի 8-ից` «Մոսկվա» և «Սինեմա Ստար» (Դալմաում) կինոթատրոններում։
2. Ո՞վ է այդ նոր դերասանուհին, որ Սուպեր Մամայի դերն է խաղում։ Այդ նոր դերասան(ուհին) ես եմ :)  Այնպես որ ուրիշ մտքերով մի նայեք ֆիլմի պաստարներին...»,-գրել է Հայկ Մարությանը: 

72157648099075865

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին