▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր ասած «լկտիությունը» Գլենդելի կյանքի ռիթմն է

«Գլենդելյան լկտիություներ».... այ սենց վերնագիր եմ կարդում այս երկու օրն ու ոնց հասկացա, դա ինչ որ հաղորդաշարի պատճառով է ասվում, որում ցուցադրվում է հայերի կայֆեր կայծերը Գլենդելում: 

Ես միայն զարմանում եմ այդ աղմուկից, որը բարձրացել է Գլենդելյան կայֆեր կայծերից: Իրականում Հայաստանում կա մարդ, որը մտածո՞ւմ է, որ Գլեդնելում հայերն իրենց համար բարոյական, նորմալ, տնավարի, առաքինի ֆռֆռում են,  կար՞ող է մտածում եք, որ Գլեդնելում էլ կա այն ավանդույթը, որ կինդ պիտի կույս լինի,  մտածո՞ւմ եք այնտեղ էլ այն ավանդույթը, որ աղջկա հետ ստրիպ կլուբ չի կարելի գնալ, աղջիկները ժամը 10-ից հետո տունն են, քանի որ պապաները չեն թողն՞ւմ: Հո դուք երազախաբ չեք եղե՞լ տնաշեններ; սկի Հայաստանում չի արդեն այդ ավանդույթները պահպանվում, իսկ դուք կպած ուզո՞ւմ եք Գլենդելում պահպանվի: 

Ես չեմ ուզում խոսել հաղորդաշարի մասին, ես խոսում եմ միայն այս աղմուկի մասին, որ այս  երկու օրը բարձրացվել է ու ասեմ, որ անիմաստ աղմուկ է.... 
Գլենդելահայության, ռսսահայության, ....հայության ներկայացուցիչներին նույն արշինով մի չափեք.... Ամեն տեղ կա իր  բարքերը, սովորությունները, չափերը, ապրելակերպի առանձնահատկությունները, գենդերային հավասարության մասին պատկերացումները և այլն.... այնպես, որ ինչ «լկտիություններ» կատարվում է գլենդելահայության մոտ դա բնական էր, նրանք վաղուց այնտեղ ապրում են ու վաղուց արդեն այնտեղի մարդ են ու իրենք հայ են համարվում քանի որ ունեն «յան» վերջածանցը ազգանվան մեջ.... 

Ես հասկանում եմ, որ ամեն տեղ հայը պիտի հայ մնա, բայց սա ոչ կրոնի մասինա խոսքը, ոչ եկեղեցու հարգելու ոչ է ցեղասպանության մասին, սա ընդամենն իրենց ապրելակերպի մասին է խոսքը, որը բնական է ու տենց էլ պիտի լիներ: 
Այնպես, որ հայրենակիցներս, չմտածեք, թե դեղի աղջիկներն  ու տղաները պիտի իրենց այնպես պահեն ինչպես դուք այստեղ, հատկապես նաև այն Էլիտար գլենդելահայությունը... Նրանք արդեն այդ երկրի օրենքներով, երկրի վարք ու բարքով են շարժվում:  Այնպես, որ անիմաստ աղմուկ մի բարձրացրեք, դա ձեր ասած «լկտիությունը» այնտեղի կյանքի ռիթմն է:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին