▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Full house» սիթքոմի վերաբերյալ ամենից հաճախ տրվող հարցերի պատասխանները

Հարգելի ընկերներ, հոկտեմբերի 4-ից Արմենիա ԹԻՎԻ-ի եթերում մեկնարկում է FULL HOUSE սիթքոմը: Նախքան եթերը համացանցում հայտնվեց նախագծի սաունդթրեքը, այնուհետև անոնսը, որը դիտելուց հետո բազմաթիվ ֆեյսբուքցիների մեջ հարցեր առաջացան, որոնց կուզենայի պատասխանել:

1. Սա կապ ունի Ամերիկյան Ֆուլ հաուսի հետ - ՈՉ

2. Բայց ինչի՞ համար եք վերցրել կորեական Ֆուլ Հաուս դրաման ու փչացնում - Հարգելիներս մենք ոչ մի տեղից ոչինչ չենք վերցրել, գաղափարն ամբողջությամբ հեղինակային է և պատկանում է մեզ, միայն անվան հետ կապված ոչ մի հետևություն պետք չի անել: Եվ ամենակարևորը սիթքոմ ֆորմատը դրամայի հետ ընդհանրապես կապ չունի, տրամաբանական է ...

3. Բա ինչի՞ Ֆուլ հաուս - Սիթքոմը կարելի է բնորոշել մեկ բառով՝ Full House, որը թարգմանաբար նշանակում է «Լիքը տուն», որի մասին էլ լինելու է սիթքոմը, մանրամասները կիմանաք դիտելով այն: Եվ մի հատաքրքիր համընկում ևս, poker խաղում կա կոմբինացիա, որը կոչվում է Ֆուլ հաուս, որտեղ 2 և 3 նույնատիպ խաղաքարտեր են: 

4. Ոմանք համեմատում են Yere1 նախագծի հետ - ասեմ որ համեմատելու կարիք չկա, որովհետև այս ֆորմատը մեր նախկին նախագծի հետ ոչ մի կապ չունի և դուք տեսնելու եք բոլորովին նոր հեռուստատեսային ֆորմատ, որը դեռ չեք տեսել Հայաստանում: 

Մի խոսքով բոլորիդ մաղթում եմ բարի դիտում: Մենք աշխատում ենք անել այնպես, որ նախագիծը լինի սիրված ձեր կողմից: Հուսանք այդպես էլ կլինի:

Ստորև կարող եք դիտել սիթքոմի անոնսը:

Գրիգոր Դանիելյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին