▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճիշտ և ճիշտ ՕԵԿ-ավարի...

Օպերայի և բալետի պետական թատրոնում երեկ  տրվել է  Հ3 հեռուստաալիքի մեկնարկը, որը  պատկանում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին:

Հեռուստաընկերության տնօրենը`  դերասան Արամ Հովհաննիսյանը, ով առավել հայտնի է  իբրև «Որոգայթի» Զավեն` համապատասխան սերիալից լրագրողներին  առաջարկել է տարանջատել ՕԵԿ-ն ու հեռուստատեսությունը և  փորձել է վստահեցնել, որ  հեռուստաալիքը չի ծառայելու ՕԵԿ-ի քաղաքական կուրսին:

Արվեստագետ Լևոն Մութաֆյանն , արձագանքելով, Հ3-ի  տնօրենի խոսքերին, մասնավորապես, գրել է. 

« « Հրաշալի» հարցազրույց, « հրաշալի» մեկնաբանություններ...

Անգամ հայտնագործություններ.
համասեփականատեր է, բայց բիզնեսմեն չէ...
նվիրում է ժողովրդին, բայց նվեր չէ ժողովրդին...
քննադատելու է իշխանություններին, բայց չի քննադատելու...
ՕԵԿ-ի ղեկավարինն է, ՕԵԿ-ի շենքում է, ՕԵԿ-ն է ընտրում և ուղղորդում կադրերին, բայց... ՕԵԿ-ի հետ կապ չունի...
Ճիշտ և ճիշտ ՕԵԿ-ավարի...»

 

Տեսանյութն` 1in.am-ի: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին