▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժերար Դեպարդյեն խոստովանել է, որ 10 տարեկանից մարմնավաճառությամբ է զբաղվել

 

Հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն պատրաստվում է ինքնակենսագրական գիրք գրել, իսկ մինչ այդ հարցազրույցներից մեկում պատմել է, թե ինչու է հեռացել  Ֆրանսիայից:  Դերասանի խոսքով` այդ քայլին դիմել է, որովհետև չէր ցանկանում 65 տարեկան հասակում 87% հարկ վճարել.

«Ամենուր, որտեղ աշխատում եմ, հարկեր եմ վճարում։ Ինչ վերաբերում է ֆրանսիացիներին, ապա նրանք կորցրել են իրենց երջանկությունը, եւ այլեւս չեն հավատում դրա գոյությանը։ Նրանք անգամ իրենց լսողությունը, հոտառությունն ու կենսունակությունն են կորցրել»:

Դեպարդյեն նաև ասել է, որ Ֆրանսիայում իր մոտ այնպիսի տպավորություն էր, որ իր «կաշին քերթում էին», սակայն դա միակ համարձակ խոստովանությունը չի եղել հայտնի դերասանի կողմից: Նա նաև պատմել է իր մութ անցյալի մասին` ասելով, որ մանուկ հասակում զբաղվել է մարմնավաճառությամբ, գողություն է արել եւ անգամ գերեզմաններ փորել։

Ընդամենը տասը տարեկան հասակում փոքրիկ Դեպարդյեն հասուն տեսք ունենալու համար հաճախ է անպարկեշտ առաջարկներ ստացել, որոնք գումարի դիմաց չի մերժել: Նույնիսկ հետագայում դերասանական վարպետություն սովորել է իր նույնասեռական հաճախորդներից մեկի շնորհիվ, սակայն դա նրան չի խանգարել գումար գողանալ իր հաճախորդներից:

Նշենք, որ գողությունը որոշ ժամանակ անց Դեպարդյեյի մոտ վերածվել էր սովորության, օրինակ` 1968թ-ի մայիսին ապագա դերասանը մասնակցել էր ուսանողական ներկայացումներին, որոնց ժամանակ օգտվելով մասնակիցների քնած լինելու հանգամանքից գողացել էր  նրանց գումարներն ու ժամացույցները:

Հայտնի դերասանի հանցավոր անցյալն այդքանով չի սահմանափակվել: Նա նաեւ օգնել է գերեզմանափորներին՝ գերեզմաններից դուրս հանել մահացածների հարստություններն ու կոշիկները։  Իսկ 16 տարեկանում մեքենա գողանալու պատճառով  նույնիսկ երեք շաբաթ բանտում է անցկացրել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին