▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջասթին Թիմբերլեյքը շուտով հայր կդառնա

Ամերիկյան ԶԼՄ-երում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ երգիչ Ջասթին Թիմբերլեյքը և նրա կինը` դերասանուհի Ջեսիկա Բիլը, սպասում են իրենց առաջնեկին: Մի քանի օր առաջ պապարացցիներին հաջողվել է լուսանկարել դերասանուհուն Սիդնեյի փողոցներից մեկով զբոսնելիս: Հենց այդ լուսանկարներից էլ պարզ է դարձել, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Ջեսիկան հղի է:

Հիշեցնենք, որ աստղային զույգը հանդիպել սկսել է 2007թ-ից, իսկ իրենց հարաբերությունները նրանք օրինականացրել են 2012թ-ին` Իտալիայում կազմակերպված գաղտնի հարսանիքի ժամանակ: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին