▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրինա Շեյքը՝ իր և Ռոնալդուի հարաբերությունների մասին. «Իմ ապագան հոգատար մայր դառնալն է»

Արդեն չորսը տարի է սուպերմոդել Իրինա Շեյքը և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սիրավեպ են սկսել։

Հարցազրույցներից մեկում 28-ամյա գեղեցկուհին պատմել է իր եւ Ռունալդուի հարաբերությունների, «Հերակլես» ֆիլմում մարմնավորած դերի և ապագա պլանների մասին։

«Ես երբեք ինձ չեմ հարցրել՝ ուզում եմ դերասանուհի լինել, թե ոչ։ Պարզապես ինձ խնդրեցին հանդիպել ռեժիսորի հետ, ով Հերկուլեսի կնոջ կերպարի համար համապատասխան դերասանուհի էր փնտրում։ Նրան անհրաժեշտ էր գեղեցիկ, սեքսուալ մի կին։ Ես իհարկե, այս ֆիլմում նկարահանվել եմ ոչ իմ դերասանական տաղանդի շնորհիվ. ավելին, սա իմ առաջին դերն էր։ Ֆիլմում ես կրում եմ շատ սեքսուալ զգեստ։ Մոդելի կարիերայի ընթացքում ես բազմիցս եմ նման զգեստներ կրել և ինձ շատ լավ եմ զգում այդպիսի հագուստների մեջ։ Հետևաբար, «Հերակլես» ֆիլմը շատ համապատասխանում էր ինձ՝ լինելով իմ առաջին և փորձնական քայլը կինո արտադրությունում»,-մեկնաբանել է Իրինան։

«Ռոնալդուն շատ ուրախ էր. ավելին, նա հպարտանում էր ինձնով, երբ իմացավ այդ դերը ստանձնելու մասին։ Մեր հանդիպման առաջին իսկ օրվանից մենք խրախուսում և սատարում ենք միմյանց։ Վերջերս մենք մերկ նկարահանվեցինք հայտնի ամսագրերից մեկի համար. այստեղ պետք է նշեմ, որ սեքսուալ լուսանկարը իմ աշխատանքն է։ Իսկ ինչ վերաբերում է իմ ապագա պլաններին, ասեմ, որ ապագայում ինձ տեսնում եմ որպես հոգատար մայրիկ, ով շրջապատված է բազմաթիվ երեխաներով»,- խոսքը եզրափակել է Իրիանան։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին