Երգչուհի Սիրուշոն սկսել է իր ամերիկյան մենահամերգի փորձերը: Իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում նա նոր լուսանկարներ է հրապարակել այդ փորձերից և գրել. «Մենք սկսեցինք»:
Հիշեցնենք, որ ամռանը մայրացած երգչուհին նոյեմբերի 9-ին Լոս Անջելեսի «Նոկիա» թատրոնում պատրաստվում է մենահամերգ ունենալ: