▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆիլիպ Կիրկորովը հայհոյել է 80-ամյա տատիկին

 

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ֆիլիպ Կիրկորովը կրկին հարձակվել է մի կնոջ՝ 80-ամյա Իրինա Կիսլեւայի վրա։ Ֆիլիպի եւ թոշակառու տատիկի սկանդալային պատմության ականատեսները բոլորը միաձայն պնդում են, որ Ֆիլիպը ոչ քաղաքավարի պահվածք է ցուցաբերել կնոջ նկատմամբ եւ անգամ սպառնացել ֆիզիկական բռնություն կիրառել։
Ռուսական SUPER  պորտալին հաջողվել է գտնել դեպքի ականատեսներին, որոնցից մեկը Կիրկորովի հարեւանուհին է՝ Օլգան, իր ընկերոջ՝ Եգորի հետ։ Այդ օրը երիտասարդները եղել են «Земляной Вал» փողոցի, որտեղ եւ գտնվում է Ֆիլիպի տունը, բակում, եւ այս ամենի ականատեսը դարձել։
-Հոկտեմբերի 7-ին ես կանգնած էի մուտքի առաջ եւ սպասում էի ընկերներիս։ 80-ամյա տատիկը նստած էր նստարանին, երբ հանկարծ հայտնվեց Կիրկորովին շատ նման մի մարդ,- ասել է Եգորը։ Տատիկը վեր կացավ եւ հենց այդ պահին տղամարդը սկսեց գոռալ. «Գնա գրողի ծոցը. քեզ էլ այստեղ չտեսնեմ»։ Ընդ որում, տատիկը ոչինչ չէր ասում, միայն հանգստացնում էր նրան՝ անվանելով Ֆիլիպ Բեդրոսովիչ։ Կարծում եմ՝ չի կարելի տարեց մարդկանց հետ այսպես խոսել։
26-ամյա Օլգա Զարեցկայան՝ Եգորի ընկերուհին, հաստատել է նրա խոսքերը.
-Մենք խանութից դուրս էինք եկել եւ մոտենում էինք մուտքի դռանը, որտեղ նստարանին նստած էր 80-ամյա տատիկը։ Մենք կանգնեցինք, որ խոսենք տարեց կնոջ հետ եւ հենց պատրաստվում էինք գնալ, հայտնվեց Ֆիլիպ Բեդրոսովիչն ու սկսեց բղավել նրա վրա, ուղարկել նրան գրողի ծոցը. այս տեսարանն իսկապես ապշեցրել էր մեզ։ Հետո տատիկը գնաց նրա ետեւից՝ բղավելով՝ «սպասեք», փորձելով ինչ-որ բան բացատրել, բայց այդպես էլ չհաջողվեց. Կիրկորովը թիկնապահի հետ շարունակեց իր ճանապարհը։ Ասեմ, որ շատ տգեղ ու կոպիտ տեսարան էր։
SUPER պորտալի թղթակիցները խոսել են նաեւ Ֆիլիպ Կիրկորովի ներկայացուցչի հետ, ով նշել է, որ ոչ մի հայհոյանք 80-ամյա կնոջ հասցեին չի հնչել։
-Ֆիլիպը պարզապես առաջին հերթին խորհուրդ է տվել չվիրավորել իր տարեց հորը, չնյարդայնացնել իրեն, ու հեռու մնալ իրենից։

Ֆիլիպ Կիրկորովը օրերս հարձակվել է 80-ամյա Իրինա Կիսլեւայի վրա։ Ֆիլիպի եւ թոշակառու տատիկի սկանդալային պատմության ականատեսները բոլորը միաձայն պնդում են, որ Ֆիլիպը ոչ քաղաքավարի պահվածք է ցուցաբերել կնոջ նկատմամբ եւ անգամ սպառնացել ֆիզիկական բռնություն կիրառել։
Ռուսական SUPER-ը գտել է դեպքի ականատեսներին` Օլգան, իր ընկերոջ՝ Եգորի հետ։ Այդ օրը երիտասարդները եղել են «Земляной Вал» փողոցի, որտեղ եւ գտնվում է Ֆիլիպի տունը, բակում, եւ այս ամենի ականատեսը դարձել։

-Հոկտեմբերի 7-ին ես կանգնած էի մուտքի առաջ եւ սպասում էի ընկերներիս։ 80-ամյա տատիկը նստած էր նստարանին, երբ հանկարծ հայտնվեց Կիրկորովին շատ նման մի մարդ,- ասել է Եգորը։ Տատիկը վեր կացավ եւ հենց այդ պահին տղամարդը սկսեց գոռալ. «Գնա գրողի ծոցը. քեզ էլ այստեղ չտեսնեմ»։ Ընդ որում, տատիկը ոչինչ չէր ասում, միայն հանգստացնում էր նրան՝ անվանելով Ֆիլիպ Բեդրոսովիչ։ Կարծում եմ՝ չի կարելի տարեց մարդկանց հետ այսպես խոսել։

26-ամյա Օլգա Զարեցկայան՝ Եգորի ընկերուհին, հաստատել է նրա խոսքերը.
-Մենք խանութից դուրս էինք եկել եւ մոտենում էինք մուտքի դռանը, որտեղ նստարանին նստած էր 80-ամյա տատիկը։ Մենք կանգնեցինք, որ խոսենք տարեց կնոջ հետ եւ հենց պատրաստվում էինք գնալ, հայտնվեց Ֆիլիպ Բեդրոսովիչն ու սկսեց բղավել նրա վրա, ուղարկել նրան գրողի ծոցը. այս տեսարանն իսկապես ապշեցրել էր մեզ։ Հետո տատիկը գնաց նրա ետեւից՝ բղավելով՝ «սպասեք», փորձելով ինչ-որ բան բացատրել, բայց այդպես էլ չհաջողվեց. Կիրկորովը թիկնապահի հետ շարունակեց իր ճանապարհը։ Ասեմ, որ շատ տգեղ ու կոպիտ տեսարան էր։
SUPER պորտալի թղթակիցները խոսել են նաեւ Ֆիլիպ Կիրկորովի ներկայացուցչի հետ, ով նշել է, որ ոչ մի հայհոյանք 80-ամյա կնոջ հասցեին չի հնչել։
-Ֆիլիպը պարզապես առաջին հերթին խորհուրդ է տվել չվիրավորել իր տարեց հորը, չնյարդայնացնել իրեն, ու հեռու մնալ իրենից։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին