Ռուս հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան օրեր առաջ մասնակցել է հերթական կորպորատիվ միջոցառմանը, որտեղ հանդես է եկել որպես հանդիսավարուհի: Երեկոյի ընթացքում Լերան իր միկրոբլոգում պարբերաբար ներկայացրել է տեսանյութեր, որոնցից պարզ է դարձել, որ հարսանեկան խնջույքին մասնակցել և ելույթ են ունեցել բազմաթիվ կատարողներ` այդ թվում նաև անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը:
Հաղորդավարուհին հրապարակելով աշխարհահռչակ դուդուկահարի մասնակցությամբ տեսանյութը` այն մակագրել է հետևյալ ձևով.
«Գասպարյանն իր բոլոր համերգները վերածում է ցնցող, տխուր, կրքոտ, նոստալգիկ դրամաների (New York Times): Եթե չեմ սխալվում այս երաժշտությունը «Գլադիատոր» ֆիլմից է, նա հանճար է»:
ЗагрузкаГаспарян превращает все свои концерты в захватывающие,грустные,страстные, ностальгические и благоговейные драмы ( New York Times) ! Если я не ошибаюсь, эта композиция из фильма " Гладиатор", он гений . #Дудук#Грэмми#маэстро